Jump to content

Tokyo Tapes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tokyo Tapes
Scorpions Համերգային ալբոմ
Թողարկված1978 թվականին
Ձայնագրված1978 թվականի ապրիլի 24-27-ին
ԺանրՀարդ ռոք, Հևի մետալ
Տևողություն85:07
Լեզուանգլերեն
ԼեյբլEMI (Եվրոպա), RCA (ԱՄՆ)
ՊրոդյուսերԴիթեր Դիրքս
Scorpions-ի ալբոմների ժամանակագրություն
1978 World Wide Live

Tokyo Tapes, գերմանական Scorpions ռոք խմբի առաջին համերգային նրանց կարիերայում վեցերորդ ալբոմ։ Այն թողարկվել է 1978 թվականին Եվրոպայում, իսկ ԱՄՆ-յում՝ 1979 թվականի փետրվարին[1]։ Tokyo Tapes-ը Ֆրանսիայում ստացել է ոսկե սկավառակի հավաստագրում։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Scorpions-ը շրջագայություն է ունեցել Ճապոնիայով, որպես աջակցություն ալբոմի համար։ Scorpions-ին ջերմորեն ողջունել են խմբի ճապոնացի երկրպագուները։ 1978 թվականին, Ճապոնիայում շրջագայությունը ավարտելուց հետո, կիթառահար Ուլրիխ Ռոթը հեռացել է խմբից։

Scorpions-ի և կիթառահար Ուլրիխ Ռոթի համատեղ ստեղծագործական ուղու ավարտի գլխավոր արդյունքը Tokyo Tapes ալբոմն է։ Այս ձայնագրումը մինչ օրս բարձր է գնահատվում ամբողջ աշխարհի կոլեկցիոներների մոտ։

Ալբոմի մեջ ներառվել է Scorpions-ի մշակմամբ «Kojo no tsuki» Ժողովրդական ճապոնական երգը։ Հայտնի է, որ այս երգը գրվել է 1185 թվականին կառուցված Okajyo ամրոցի ավերակների տպավորության տակ։

Հրատարակության մանրամասնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ալբոմը վերաթողարկվել է «50th Anniversary» շարքի շրջանակներում։ Որպես բոնուս, դրա մեջ ընդգրկվել են ապրիլի 24-ի համերգից ելույթների հատվածները։

Կոմպոզիցիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «All Night Long»` 3:44
  2. «Pictured Life»՝ 3։12
  3. «Backstage Queen»՝ 3։44
  4. «Polar Nights»՝ 6։43
  5. «In Trance»՝ 5։25
  6. «We’ll Burn the Sky»՝ 8։07
  7. «Suspender Love»՝ 3։38
  8. «In Search of the Peace of Mind»՝ 3։02
  9. «Fly to the Rainbow»՝ 9։39
  1. «He’s a Woman, She’s a Man»՝ 5։22
  2. «Speedy’s Coming»՝ 3։40
  3. «Top of the Bill»՝ 6։45
  4. «Hound Dog»՝ 1։14
  5. «Long Tall Sally»՝ 2։50
  6. «Steamrock Fever»՝ 3։41
  7. «Dark Lady»՝ 4։18
  8. «Kojo no tsuki»՝ 3։35
  9. «Robot Man»՝ 5։47

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կլաուս Մայնե՝ վոկալ
  • Ռուդոլֆ Շենկեր՝ ռիթմ կիթառ, բեք վոկալ
  • Ուլրիխ Ռոթ՝ սոլո կիթառ, վոկալ «Polar Nights» և «Dark Lady»-ում
  • Ֆրանսիս Բուխգոլտց՝ բաս կիթառ
  • Գերման Ռարեբել՝ հարվածայիններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «InfoDisc > Les Certifications > Scorpions» (ֆրանսերեն). InfoDisc Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]